Մանկավարժական բնապահպանական — արշավախմբային ճամբարը Սուրբ Երրորդություն Եկեղեցում ժամերգությամբ ճանապարհվեց դեպի Վաղաշենի ճամբար։

Հայրենագիտական կանգառներով ու բացահայտումներով հագեցած ճամփորդությունը շարունակվեց արդեն Վաղաշենի բնապահպանական- արշավախմբային ճամբարում` բնապահպանական խնդիրների քննարկման կլոր սեղանով։ Կլոր սեղանը վարում էր կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը։ Մասնակիցները՝ սեբաստացի մանկավարժական աշխատող, սովորող ճամբարականներ, Գեղարքունիքի մարզպետարանի կրթության գծով պատասխանատու Գևորգ Գևորգյան, Վաղաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Լաուրա Սուվարյան, դպրոցի դասավանդողներ, Մարտունի Ինֆոտուն ծրագրի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյան, Մարտունի Ինֆոտան կամավորներ Տիգրան Ներգարյան, Սուրեն Ղազարյան, Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ-ի աշխատակից, ծրագրի համակարգող Մերի Սարգսյան։

Մանկավարժական բնապահպանական -արշավախմբային ճամբար
Բերդկունք, Սպիտակ ամրոց


Բնապահպանական խնդիրների քննարկման կլոր սեղան Վաղաշենի բնապահպանական- արշավախմբային ճամբարում

Վաղաշենի ափի մաքրման բնապահպանական աշխատանքներ
Անաղբ միջավայր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն տ
Տիար Բլեյանը եկել էր Վաղաշեն՝ մասնակցելու բնապահպանական խնդիրների մասին կլոր սեղան քննարկմանը։ Տիար Բլեյանը սեփական փորձով ու օրինակով ցույց տվեց, թե ինչպես պետք է հոգ տանել միջավայրի մասին՝ մասնակցելով Սևանի ափի բնապահպանական աշխատանքներին։ Սովորողները էլ ավելի ոգևորված էին կատարում աշխատանքները՝ տեսնելով տիար Բլեյանին իրենց կողքին ու լսելով նրա խորհուրդները։

Առավոտյան նախավարժանք
երգի ուսուցում Սևանի ափին

Երգի պարի ուսուցում
Հոյ, Նինո, Նինոն ասավ չէ չէ,
Ես տխուր եմ, յարս քեֆի մեջ է…
Մանկավարժական ճամբարը Վաղաշենի բնապահպանական ճամբարի 24-րդ հերթափոխում

Արևելյան դպրոցի ճամբարականները հերթափոխն հանձնում են միջին դպրոցի ճամբարային խմբին

Հայրավանք վանական համալիրը Սևանա լճի ափին՝ ժայռեղեն հրվանդանի վրա։
Հայրիվանք