Լրամշակման փուլում է

7-8 -րդ դասարան՝ շաբաթական 1 ժամ (34 ԺԱՄ)

«Քիմիա» առարկայի գլխավոր նպատակը սովորողների մոտ քիմիական գիտելիքների համակարգի և դրանց կիրառման հմտությունների ձևավորումն է, որպեսզի նրանք դառնան ժամանակակից արագ փոփոխվող, հասարակության լիարժեք անդամներ և նախապատրաստվեն քիմիային առընչվող հետագա ուսումնառությանը կամ մասնագիտական կողմորոշմանը։ «Քիմիա» առարկան գլխավորապես նպատակ է հետապնդում սովորողներին հնարավորություն տալ.

  • ձևավորել և կիրառել քիմիական գիտելիքհասկանալու գիտության բնույթը քիմիային առընչվող համատեքստում և գնահատել քիմիայի և մյուս գիտությունների միջև գոյություն ունեցող կապերը,
  • զարգացնել գիտական հետազոտություններ կատարելու ունակություններըստեղծարար և քննականորեն մտածել և քիմիայի համատեքստում անհատապես կամ խմբերով խնդիրներ լուծելու կարողությունը
  •  հասկանալ քիմիական տերմինաբանությունը և հաղորդակցվել՝ ներկայացնելով քիմիային առընչվող հարցերի վերաբերյալ գաղափարներ և տեսակետներ
  •  զարգացնել բնական ռեսուրսների օգտագործման և բնապահպանական հարցերի վերաբերյալ պատասխանատու քաղաքացու վերաբերմունք

Հիմնական դպրոցում (Միջին դպրոցքիմիա առարկայի ուսումնառության նպատակններն են.

  • սովորողների մոտ ձևավորել հիմնարար գիտելիքներ նյութերի բաղադրությանկառուցվածքիհատկություններիդրանց փոխարկումների,,կիրառմանը,տարածվածության օրինաչափությունների վերաբերյալ,
  •  ձևավորել քիմիական գրագիտություն՝ քիմիայի հետ կապված կյանքի իրավիճակները վերլուծելու ունակություն և առօրյա կյանքում օգտագործվող քիմիական նյութերի (թթուներհիմքերօրգանական լուծիչներբենզինբնական գազժավելաջուրհետ անվտանգ վարվելու հմտություններ,
  • ձևավորել շարունակական կրթության և առօրյա կյանքում գիտելիքների կիրառման հմտություններ,
  • ձևավորել գիտելիքներ ֆիզիկական և քիմիական երևույթների վերաբերյալ,այդ երևույթների տարբերելու կարողությունները,
  •  պարզաբանել տնտեսությանբժկության և բնապահպանության հիմնախնդիրների լուծման գործում քիմիայի դերն ու նշանակությունը.:
  • ձևավորել ինքնուրույն աշխատելու ունակությունը,
  • ներառել «ընտանեկան դպրոցի»գաղափարը: 

Միևնույնժամանակնյութիմեծծավալիառկայությունը,բաjցքիչժամաքանակըմիջինդպրոցումնվազեցվումէհետաքրքրությունըառարկայինկատմամբ:.Ինչպե՞սկազմակերպելուսումնականգործընթացըորպեսզիսովորողներըընկալենքիմիանորպեսկյանքիհամարանհրաժեշտևպահանջվածգիտությունցանկացածկրթվածմարդուհամար :Սովորեցնելքիմիանմիայնավանդականմեթոդների՝այսինքնձևավորելովքիմիականգրագիտությունըսովորեցնելովհաշվարկներկիրառելովառավելագույնտեսականգիտելիքներհնարավորչէԱնհրաժեշտէստեղծելպայմաններերեխայիբնականճանաչողականգործունեությանզարգացմանհամարևնրաինքնահաստատմանըանհատական​​փորձիկուտակմանմիջոցով:

Քիմիայիդասընթացումկարողենիրականացվելուսումնականգործունեությանհետևյալտեսակները

  • հետազոտական աշխատանքներ· լաբորատոր փորձեր· մոդելավորում,
  • նախագծային աշխատանքներ,
  • խմբային աշխատանքներցուցադրություններ,
  • ինքնագնահատում և փոխադարձ գնահատում,
  •  խաղային առաջադրանքներ,
  •  դասարանական քննարկումներ և բանավեճեր,
  •  շնորհանդեսներ`գրավորբանավորտեսողական (վիզուալ),
  • բանախոս հյուրերի և ուսուցիչների հետ քննարկումներ և դասախոսություններ,
  • ուսուցողական ֆիլմերի ցուցադրումներ,
  • հետաքրքիր նյութերի թարգմանություններ,
  • մասնակցություն ստուգատեսներին,ֆլեշմոբներին,
  •  ուսումնական ճամփորդություններ Հայաստանի տարբեր արտադրամասեր 

Ծրագիրը հաջողությամբ յուրացնելու համար սովորողից պահանջվում է հետևյալնախնական պատրաստվածությունը

  •   հայերեն  լեզվով  վարժ   կարդալու,  կարդացած  նյութից հիմնականը առանձնացնելու  և այն բանավոր ու գրավոր վերարտադրելու հմտություններ
  • կարողանալ   համեմատել   ամբողջ  դրական  և  բացասական  թվերը,      դրանց հետ կատարել թվաբանական գործողություններ,հաշվարկներ տոկոսներով
  • կարողանալ հասարակ  և տասնորդական կոտորակների հետ կատարել թվաբանական գործողություններբաղդատել այդ կոտորակները
  • կարողանալ   լուծել  հանրհաշվական  պարզագույն  հավասարումներ
  • ծանոթ  լինել պարզագույն  երկրաչափական   պատկերներին`   ուղիղ գիծշրջանագիծեռանկյունքառանկյունզուգահեռագիծԻմանալ դրանց հիմնական հատկությունները;         
  •  կարողանալ   դիտել   երևույթը,  առանձնացնել  երևույթի  հիմնական կողմերընկարագրել դրանք

Աշակերտը պետք է տանը ունենա համակարգիչ և ինտերնետ կապ,  

Քիմիայի դասընթացի իրականացման համար գործում է ուսուցման շատ մեթոդներբայց կրթահամալիրում իրականացվում է նախագծային  մեթոդըորը հաշվի է առնում խնդրի  արդիականությունը՝ փոխել սովորողների կողմից  պատրաստի գիտելիքների յուրացմանը   ակտիվինքնուրույնճանաչողական գործունեությամբԺամանակակից կրթական համակարգը պետք է կառուցված լինի այնպեսոր կարողանա ապահովել սովորողների  մոտ մտածելուինչպես նաև փաստերը համեմատելու կարողությունը տարբեր տեսանկյունից  հաշվի առնելով տարբեր տեսակետներ,կարողանա ձևակերպել և  պնդել , իրեն  սեփական տեսակետը,հենվելով  փաստերիօրենքների,գիտության օրինաչափությունների իմացության  վրաինչպես նաև և սեփական և օտար փորձի վրա
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում քիմիա առարկայի ուսուցումը իրականացվում է մի քանի մեթոդնռրի կիրառմամբ՝

Նախագծաjին մեթոդը անհատական կամ խմբային ստեղծագործական,հետազոտական աշխատանք էորը  սովորողներն իրիրաականացնում են որոշակի ժամանակահատվածում և հիմնականում ուղղված է որևէ  վիճարկելի խնդրի հաղթահարմանըՆախագծային մեթոդը կարևորում է միջառարկայական կապը և համագործակցությունըենթադրում հետազոտական,որոնողական,համադրականստեղծագործական կարողությունների խթանում:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում նախագծային մեթոդը ընկած է ուսուցման կազմակերպման հիմքումայն հնարավորություն է տալիս ունենալու ստեղծագործ,որոնող սովորող  և անընհատ կարդացողսովորողմտածող ուսուցիչ:

Մեթոդը իրականացնելու համար անհրաժեշտ պահանջները՝

  • Առաջարկվողթեմաները պետք է հետաքրքրի սովորողին
  • Սովորողըինքն կարող է առաջարկել իրեն հետաքրքրող թեմա
  • Օտարլեզուների կիրառումը
  • Նյութորոնելու,անհրաժեշտը գտնելու,վերհանելու հմտությունը
  • Փաստերըհամադրելուվերլուծելու,գնահատական տալու,սեփական կարծիք արտահայտելու,փաստարկելու,հակադրվելուեզրահանգում անելու հմտությունները
  • Իրասածը մինչև վերջ տանելու,հիմնավորելու կարողությունը
  • Փորձերըմշակելու,հավաքելու,կատարելու,վերլուծելու հմտությունները
  • Աշխատանքըներկայացնելու,հրապարակելի տեսքի բերելու հմտությունը
  • Աշխատանքըբլոգում ու բլոգովկայքով կամ ենթակայքով ներկայանալը

Գործիքներորոնքանհրաժեշտեննախագծերըիրականացնելուհամար

 Սովորողի և դասավանդողի անհատական համակարգիչ

  • Ինտերնետ
  • Էլեկտրոնայինև տպագիր ռեսուրսներ
  • Smart հեռուստացույց
  • Ուսումնականծրագրերն ու տոնացույցը որպես աշխատանքային ուղղորդիչներ

Նախագծիկառուցվածքը

  •  Նախագծի անվանումը
  • Արդիականությունը,նշանակությունը
  • Բովանդակությունը
  • Գործընթացքը
  • Ժամանակացույցը
  • Նախատեսված ճամփորդությունը
  • Արդյունքների ամփոփումըգնահատումը
  • Եզրակացումը

 2.Ուսուցումը փորձի հիման վրա,որը կազմում է դասընթացի  60-70%:Մեր կրթահամալիրում դասերը անցկացվում են փոքր խմբերով,դասերը կիսվում են ֆիզիկայի հետ:  3.Բլոգային ուսուցում՝բոլոր սովորողները աշխատում են իրենց բլոգում և օգտվում են դասավանդողի բլոգի ուսումնական փաթեթից:

4.Ուսուցումը ճամփորդությունների միջոցով

«Քիմիայի» ուսուցումը լիարժեք իրականացնելու համար  անհրաժեշտ է է 

 ունենալ կահավորված ուսումնառության ապահով միջավայրորտեղ առկա է տաք և սառը ջուրէլեկտրական հոսանքի աղբյուրներլվացարաններհատուկ ծածկույթով սեղաններցուցադրման սեղանքարշիչ պահարանուսումնական մոդելներցուցապաստառներ և ցուցադրման հարմարությունօրինակ՝ հեռուստացույց,էլեկտրոնային գրատախտակ և այլն

լաբորատորիան  ապահով լինի Ծրագրում նշված փորձարարականմոդելավորման և այլ գործնական աշխատանքների համար պահանջվող սարքեր և նյութեր

 ունենալ անհրաժեշտ քանակությամբ համակարգիչներ՝ Ծրագրով նախատեսված հետազոտական աշխատանքները վիրտուալ միջավայրում ՏՀՏ համապատասխան գործիքների և փաթեթների կիրառմամբ իրականացնելու համար

 ստեղծվի միջավայրորտեղ հարմար կլինի աշխատել խմբերովհավաքել և պահել հետազոտության համար անհրաժեշտ նյութերըև ներկայացնել շնորհանդեսների ժամանակ։

Գնահատումը՝

Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշչով որոշված գնահատման համակարգի ՝ 10 միավորանոց համակարգովՍովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է փոխել գնահատականը:Գնահատվում են գործնական աշխատանքների կատարման կարողությունների և հմտություններիտնային,դասարանային և խմբակայինստեղծականհետազոտականնախագծերի իրականացման աշխատանքների համարունենում  ամսական և ամփոփիչ կիսամյակային գնահատականԱռանձին թեմաներն ամփոփվում են ամսական ինքնաստուգումներովկիսամյակային և տարեվերջյան ստուգումներովորոնք անցկացվում են էլեկտրոնային հարցարաններով։Սովորողների աշխատանքները տեղադրվում են նրանց բլոգներումԳնահատվում է ոչ միայն  սովորողի աշխատանքը դասարանում և տանըօրվա համար նախատեսված առաջադրանքների կատարման համար,այլ նաև  մասնակցությունը,մեկնաբանումը ուսումնական ճամփորդություններին,ստուգատեսներին,ֆլեշմոբներին:: Բացակայած սովորողը առաջադրանքը  կատարում է ուսումնական փաթեթից և կարող է էլեկտրոնային եղանակով ուղարկել ուսուցչին: : Կիսամյակայինտարեկան գնահատման մեջ արտացոլվում է սովորողի ամբողջ աշխատանքի արդյունքը

Պարտադիր միջուկի յուրացում,բլոգային աշխատանքի վարում,մասնակցություն  գործնական աշխատանքներին և պատումներ,ինքնուրույն աշխատանք՝4-6 միավոր

Մասնակցություն նախագծերին,,ստուգատեսներին,բնագիտական ֆլեշմոբին,թարգմանություններ,ստեղծականհետազոտական աշխատանքների համար՝՝7-9 միավոր

Նախատեսվողուսումնականճամփորդություններ՝

ՊոոշյանիկոնյակիգործարանԱրմենիավայնգինուգործարանԱվանիաղիհանքՀայաստանիտարբերբարձրագույնուսումնականհաստատություններ՝ քիմիայիֆակուլտետՍարանիստիապակուգործարանՍեյսմիկկայանՎիտամիններիգործարան,  ‹‹Անի››կաթնամթերքիգործարան, Կարինի..տնկարանԱլումինիգործարան ևայլն:

7-րդ դասարաններում.              

Տարեկան  ընդամենը  34 ժամ

 Թեմա 7-1. Երևույթների  և  նյութերի  ճանաչումը 8 ժամ

  Նախագիծ`Քիմիան մեր կյանք է
Նախագիծ`Երևույթները մեր շրջապատում

Բովանդակային  պարտադիր  միջուկը       

             Երևույթների , նյութերի ճանաչումը  Քիմիան որպես բնագիտության մասՔիմիան գիտություն է նյութերի,  դրանցկառուցվածքիհատկությունների և փոխարկումների վերաբերյալ:}Ծանոթացում քիմիական սարքերի,նյութերի  անվտանգության կանոների հետ քիմիայի լաբորատորիայում:  Քիմիան մեր շրջապատումՄարմին և նյութնյութերիհատկությունները.Քիմիակա  լաբորատորիան որպես ուսումնական միջավայր:Նյութերի և քիմիական  երևույթների դիտումնկարագրումճանաչումչափումքիմիական փորձնյութերի իսկության որոշումՊարզագույն պատկերացումներ  քիմիական վերլուծության , սինթեզի վերաբերյալ.  Նյութի նկարագրումը՝ նյութերի ֆիզիկական հատկությունները (ագրեգատային վիճակ,գույնհոտհամխտությունհալման ջերմաստիճանեռման ջերմաստիճանլուծվելու ունակություն.), քիմիական հատկություններ (այրվելու և քայքայվելու ընդունակությունըփոխազդեցությունը մեկը մյուսի հետ. ) և ֆիզիոլոգիական ազդեցությունը (քաղցր,դառըաղիթթուհոտավետթունավորշնչուղիները և մաշկը գրգռող.). Ֆիզիկական ,քիմիական երևույթներՆյութերի ճանաչումն ըստ բնութագրող հատկությունների:

Գործնական աշխատանքներ

Գործնական  աշխատանքԱնվտանգության  կանոնները  քիմիայի   լաբորատորիայում:

Գործնական  աշխատանք ՝՝Ծանոթացում քիմիական նյութերի և սարքերի հետ:

Գործնական  աշխատանք ՝՝Նյութերի տաքացում սպիրտայրոցի միջոցով:

Գործնական  աշխատանք ՝Նյութերի  ֆիզիկական հատկությունների  ուսումնասիրություն:

Գործնական  աշխատանքներ`Ֆիզիկական  և  քիմիական  երևույթներ,քիմիական  ռեակցիաների  հատկանիշները (մոմի հալումը,սպիրտի,ջրի  գոլորշիացումը,կավիճի  մանրացումը,թթվի և սոդայի փոխազդեցությունըմագնեզիումի այրումը,  մալախիտի  քայքայումըպղնձի սուլֆատի և ալկալու  փոխազդեցությունը):

Վերջնարդյունքներ`

  1. Նկարագրիև համեմատի նյութի որոշ ֆիզիկական հատկություններ՝ գույնխտությունլուծելիությունը ջրում:
  2. Համեմատի և դասակարգի ֆիզիկական և քիմիական երևույթները՝ նշելով համապատասխան հատկանիշները։
  3. Նկարագրիքիմիայի ուսումնասիրման առարկան՝ նյութի կառուցվածքըհատկությունները և կիրառությունը:
  4. Թվարկի և կիրառի անվտանգության որոշ կանոնները քիմիայի լաբորատորիայում։
  5. Սահմանիև տարբերի նյութ և մարմին հասկացությունները։
  6. Ճանաչիև օգտագործի պարզ լաբորատոր սարքեր (փորձանոթչափիչ գլանպիպետկոլբձագարբաժակկաթոցիկհավանգսպիրտայրոցկալանբռնակներ և այլն)

Թեմա 7-2.Մաքուր նյութեր , խառնուրդներ,խառնուրդնեի բաժանման եղանակները: 4 ժամ    

Բովանդակային  պարտադիր  միջուկը`

Մաքուր նյութեր,խառնուրդներ:Համասեռ,անհամասեռ Խառնուրդներ:ի բաժանման եղանակերը:

Գործնական աշխատանքներ
Գործնական  աշխատանքներ `Խառնուրդներից  մաքուր  նյութերի  ստացւոմըԵրևանի քարհանքից  բերված  կերակրի  աղի մաքրումը:Երկաթի և  ծծմբի  խառնուրդի բաժանումը  ջրով  և մագնիսովձեթի  և  ջրի  խառնուրդի  բաժանումը բաժանիչ  ձագարով,սպիրտի ջրային  լուծույթի բաժանումը  թորումովկաթի  բաղադրիչ մասերի  անջատումը  ցենտրիֆուգումով:

Վերջնարդյունքներ`

  1. Սահմանիմաքուր նյութ, խառնուրդ,համասեռ,անհամասեռ խառնուրդներ հասկացությունները  բերի համապատասխան օրինակներ։
  2. Նկարագրիև գործնականում իրականացնի խառնուրդների բաժանման որոշ եղանակներ (թորումթղթային քրոմատագրում)։

Թեմա 7-3  Քիմիական տարրեր:Ատոմ:Նյութեր՝ պարզ և բարդ:Պարբերական համակարգ:8 ժամ                          

Նախագիծ՝ Քիմիական տարրերի անվանումների առաջացումը

Նախագիծ`քիմիական տարրերի տարածվածությունը

Նախագիծ`Ուսումնասիրում ենք տարրերը 

Նախագիծ`Ատոմամոլեկուլային տեսության ստեղծման պատմությունը 

Բովանդակային  պարտադիր  միջուկը

Նյութ   ԱտոմԱտոմի կառուցվածքըՔիմիական տարրՊարզ ,բարդ  նյութերՔիմիայի լեզունՔիմիական տարրերի նշանները,ատոմի զանգվածըԶանգվածի ատոմային միավորՔիմիական տարրերի հարաբերական ատոմային զանգվածՔիմիականտարրերի պարբերական օրենքը և համակարգըՊարբերական համակարգի խմբերը և պարբերություններըՄետաղական և  ոչմետաղական տարրեր.  Ատոմի կառուցվածքըՄիջուկ (պրոտոննեյտրոնև  էլեկտրոններԻզոտոպներՊարբերականհամակարգի առաջին 20 տարրերի ատոմների էլեկտրոնային թաղանթների կառուցվածքը.

Գործնական աշխատանքներ՝

Գործնական աշխատանք՝Ծանոթացում պարզ և բարդ նյութերի հետմետաղների և ոչ մետաղների մոդելների  հավաքում:
Գործնական  աշխատանք  I-ից lll րորդ  պարբերությունների տարրերի էլեկտրոնային թաղանթների սխեմաների  կազմումը:

Վերջնարդյունքներ`

  1.  Սահմանի ատոմըորպես տարրի փոքրագույն մասնիկ և հասկանաոր ատոմները չեն կարող տրոհվել քիմիական ռեակցիայի ընթացքում։
  2. Նկարագրիատոմի կառուցվածքը միջուկիպրոտոններինեյտրոնների և էլեկտրոնների տեսանկյունից։
  3. Ներկայացնի պրոտոնինեյտրոնի և էլեկտրոնի հարաբերական զանգվածը և լիցքը։
  1. Սահմանի իզոտոպ և զանգվածային թիվ հասկացությունները:
  2. Սահմանի քիմիական տարր հասկացությունը և ներկայացնի որոշ կարևոր տարրերի (թթվածին՝ O, ազոտ՝ N, ֆոսֆոր՝ P, ջրածին՝ H, ածխածին՝ C, նատրիում՝ Na, կալցիում՝ Ca, երկաթը՝ Fe, քլոր՝ Cl, և այլննշանները։
  3. Թվարկիորոշ իզոտոպների օրինակներներկայացնի դրանց նշանները և բացատրի նշանում առկա թվերի իմաստը ատոմի զանգվածիպրոտոնների և նեյտրոնների թվերի տեսանկունից (P( ), D( ), T( ), , և այլն)։
  4. Տարբերիատոմի բացարձակ զանգված և հարաբերական ատոմային զանգված հասկացությունները։
  5. Դասակարգի քիմիական տարրերը երկու խմբի ըստ ֆիզիկական հատկությունների՝ մետաղներ և ոչ մետաղներ:
  6. Ներկայացնիպարբերական աղյուսակըորպես բոլոր հայտնի տարրերի համակարգ։
  7. Նկարագրիպարբերական աղյուսակի կառուցվածքը և քիմիական տարրի զբաղեցրած դիրքը՝ պարբերությունխումբ ու կարգաթիվ։
  8. Հակիրճնկարագրի քիմիական տարրերի որոշ հատկությունները (մետաղականոչ մետաղականըստ աղյուսակում դրանց զբաղեցրած դիրքի։
  9. Կիրառիատոմիքիմիական տարրերի և դրանց նշանների մասին ստացված գիտելիքները վարժությունների և խնդիրների լուծման համար: 

Թեմա 7-4.  Մոլեկուլքիմիական ռեակցիաներ 14ժամ :
Բովանդակային  պարտադիր  միջուկը
ՄոլեկուլՔիմիական  բանաձևՆյութերի բաղադրության հաստատունությունըՆյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածըՀաշվարկներ  ըստ  քիմիական  բանաձևի:Քիմիական ռեակցիաների տեսակները՝միացման,քայքայման,տեղակալման,փոխանակման

Գործնական աշխատանքներ՝
Գործնական աշխատանք՝ Հաշվարկներ  քիմիական  բանաձևերով (հարաբերական  մոլեկուլային  զանգվածտարրերի զանգվածային  բաժիների  որոշումը  բարդ  նյութերում):

Գործնական աշխատանքՆյութերի քանակական և որակական հաշվարկներ ըստ բանաձևերի

Գործնական  աշխատանք՝ Պարզագույն  հաշվարկների  կատարում ՝միացություններում տարրերի  օքսիդացման աստիճանների որոշման  վերաբերյալ և ըստ օքսիդացման աստիճանի բանաձևերի կազմում:

Գործնական աշխատանք՝Քիմիական ռեակցիաների տեսակները

Վերջնարդյունքներ`

1. Սահմանի մոլեկուլ հասկացությունը, որպես ատոմների միացման արգասիք։

2. Սահմանի քիմիական բանաձևինդեքս հասկացությունները։

3. Կազմի պարզագույն և մոլեկուլային բանաձևերի օրինակներ՝ ելնելով ատոմների որոշակի թվով կապեր առաջացնելու ունակությունից։

4. Բացատրի մոլեկուլային բանաձևերի նշանակությունը հետևյալ օրինակներով՝ H2, O2, N2, H2O, H2O2, CH4, CO2:

5. Սահմանի տարրի վալենտականություն հասկացությունը որոշակի թվով ատոմներ միացնելու տեսանկյունից:

 6. Կազմի երկտարր միացությունների բանաձևերը ըստ վալենտականության և որոշի տարրերի վալենտականությունը երկտարր նյութերի մոլեկուլներում։

7. Մեկնաբանի մոլեկուլների կառուցվածքի գնդաձողային մոդելները՝ ելնելով տարրի վալենտականություն գաղափարից:

 8. Կիրառի մոլեկուլի և քիմիական բանաձևի մասին ստացված գիտելիքները վարժությունների և խնդիրների լուծման համար:

9. Սահմանի և տարբերակի պարզ և բարդ (միացություններընյութերը՝ ելնելով դրանց բաղադրությունից։

10. Սահմանի և հաշվի հարաբերական մոլեկուլային զանգվածը։

11 Հաշվի տարրերի զանգվածային բաժինները՝ ելնելով մոլեկուլային բանաձևից։

12. Որոշի մոլեկուլի քիմիական բանաձևը՝ ելնելով տարրերի տրված զանգվածային բաժիններից:

13. Սահմանի և օգտագործի ելանյութ և վերջանյութ հասկացությունները։

14. Սահմանի նյութի բաղադրության հաստատունության օրենքը ,սահմանի զանգվածի պահպանման օրենքը։

15. Սահմանի միացման և քայքայման ռեկացիաները։ Ներկայացնի և տարբերի ռեակցիաների հավասարումները պարզ նյութերի և երկտարր միացությունների (օքսիդքլորիդսուլֆիդօրինակների վրա։

8-րդ դասարաններում

Տարեկան  ընդամենը  34 ժամ

Թեմա 8-1

7-րդ դասարանի քիմիայի դասընթացի հիմնական բաժինների կրկնողություն:Ատոմի էլեկտրոնային կառուցվածք (4 ժամ) :

Բովանդակային  պարտադիր  միջուկը`

Էլեկտրոնների բաշխումը ատոմում: s,p,d,f էլեկտրոններ

Վերջնարդյունքներ`

1. Նկարագրի և էլեկտրոնային բանաձևերի միջոցով պատկերի ատոմում էլեկտրոնների բաշխումը ըստ էներգիական մակարդակների առաջին երեք պարբերությունների համար ։

 2. Պարզաբանի քիմիական տարրի էներգետիկ մակարդակների թվի կապը պարբերության համարի հետ։

3. Համեմատի տարբեր շերտերում գտնվող էլեկտրոնների էներգիաները։

4. Սահմանի վալենտային շերտ և վալենտային էլեկտրոններ հասկացությունները։

Թեմա 8-2. Քիմիական կապ (5 ժամ) 

Բովանդակային  պարտադիր  միջուկը`

Ընդհանուր պատկերացումներ քիմիական կապի մասինԿովալենտային կապԱտոմների  էլեկտրաբացասականությունըբևեռային և  ոչբևեռային կովալենտային կապԻոնային և մետաղական կապերՀասկացություն վալենտականության և  օքսիդացմանաստիճանի վերաբերյալԵրկտարր նյութերի բանաձևերի կազմումը ըստ վալենտականության և  օքսիդացման աստիճանի.Բյուրեղային և ամորֆ նյութերԲյուրեղացանցերի տեսակները (ատոմայինմոլեկուլայինիոնայինմետաղական):

Գործնական աշխատանքներ՝

 Գործնական  աշխատանք՝Տարբեր   քիմիական  կապերով  մոլեկուլների  և բյուրեղացանցերի  մոդելների  հավաքում  և  քիմիական միացությունների  բանաձևերի  կազմում   ըստ ատոմների վալենտականության:

Վերջնարդյունքներ`

1. Որոշի վալենտային էլեկտրոնների թիվը և ցույց տա դրանց կապը պարբերական աղյուսակում քիմիական տարրի խմբի համարի հետ:

2. Սահմանի օկտետի (ութնյակիկանոնը:

3. Բացատրի քիմիական տարրի էլեկտրաբացասականություն հասկացությունըորպես մոլեկուլում քիմիական կապերի էլեկտրոնները դեպի իրեն ձգելու ունակություն:

4. Ներկայացնի քիմիական տարրերի էլեկտրաբացասականության փոփոխությունը պարբերական աղյուսակի խմբերում և պարբերություններում։

5. Սահմանի տարրի օքսիդացման աստիճան հասկացությունը և որոշի այն միացություններում:

6. Սահմանի իոնանիոն և կատիոն հասկացությունները:

7. Սահմանի իոնային կապ հասկացությունը:

8. Պատկերի որոշ երկտարր միացությունների իոնային կապի կետխաչային դիագրամը և դրանց առաջացման սխեմաները։

9. Կազմի որոշ իոնային միացությունների բանձևեր տրված իոններից:

10. Ճանաչի իոնային բյուրեղավանդակի գծապատկերը, NaCl օրինակի վրա:

11. Ներկայացնի իոնային միացությունների ընդհանուր ֆիզիկական հատկությունները (պինդ ագրեգատային վիճակհալման բարձր ջերմաստիճանէլեկտրահաղորդականություն):

12. Գործնականում իրականացնի· իոնային և ոչ իոնային միացությունների էլեկտրահաղորդականության ուսումնասիրում· իոնների շարժի ուսումնասիրություն հաստատուն հոսանքի ազդեցությամբպղնձի(II) քրոմատի օրինակով։

13. Սահմանի կովալենտ կապ հասկացությունըորպես էլեկտրաբացասականությամբ իրարից քիչ տարբերվող քիմիական տարրերի միջև առաջացող կապ։

14.Պատկերի որոշ երկտարր միացությունների կովալենտ կապի կետխաչային դիագրամը (պատկերըև դրանց առաջացման սխեմաները։

15. Սահմանի բևեռային և ոչ բևեռային կովալենտ կապ հասկացությունները:

16.Տարբերակի կովալենտ և իոնային կապերը, ինչպես նաև կովալենտ բևեռային և ոչ բևեռային կապերը:

Թեմա 8-3 Անօրգանական նյութերի դասակարգումը:Քիմիականռե ռեակցիաների տեսակները:(8 ժամ) :

Բովանդակային  պարտադիր  միջուկը`

Օքսիդ,թթու,հիմք,աղ: Քիմիական ռեակցիա՝Քիմիական ռեակցիայի ընթանալու պայմանները և հատկանիշները; Նյութերի զանգվածների պահպանման  օրենքըª քիմիական ռեակցիաներն ընթանալիս. քիմիական հավասարումներ և դրանց կազմումը:Քիմիական ռեակցիաների դասակարգումն՝միացման, քայքայման, տեղակալման,փոխանակման: Հաշվարկներ  ըստ  քիմիական բանաձևերի և հավասարումների:

Գործնական աշխատանքներ՝

Գործնական աշխատանքներ .Հիմնային և թթվային օքսիդների ստացումը և քիմիական հատկություններըԻրագործեք հետևյալփոխարկումները՝    Mg->MgO->Mg(OH)2  և  P-> P2› H3PO4: 

՝Գործնական աշխատանքներ  Անօրգանական նյութերի ծագումնաբանական կապըօրինակ՝ կալցիումի օքսիդ®կալցիումի հիդրօքսիդ®կալցիումի սուլֆիտ¬ծծմբայինն թթու¬ծծմբի(IV) օքսիդ:

 Գործնական աշխատանք՝ Անօրգանական նյութերի հիմանական դասերի ներկայացուցիչների (SO2, CaO, NaOH, HCl, NaCl) ջրային լուծույթների ազդեցության ուսումասիրություն հայտանյութերի (ֆենոլֆտալեին, մեթիլնարնջագույն և լակմուս) գույնի փոփոխության վրա:

Վերջնարդյունքներ`

1. Դասակարգի և տարբերի անօրգանական միացությունների հիմնական դասերը՝ սահմանելով օքսիդներըհիմքերըթթուները և աղերը:

2. Ներկայացնի օքսիդներիհիմքերիթթուների և աղերի անվանակարգը:

3. Ներկայացնի և համեմատի անօրգանական միացությունների հիմնական դասերի ֆիզիկական և քիմիական հատկությունները՝ գրելով համապատասխան ռեակցիաների հավասարումները:

4. Ներկայացնի օքսիդներիհիմքերիթթուների և աղերի ստացման հիմնական եղանակները՝ գրելով համապատասխան ռեակցիաների հավասարումները: 5 Ներկայացնի և գործնականում իրականացնի անօրգանական միացությունների ծագումնաբանական կապըօրինակ՝ կալցիումի օքսիդ®կալցիումի հիդրօքսիդ®կալցիումի սուլֆիտ¬ծծմբայինն թթու¬ծծմբի(IV) օքսիդ:

6. Գործնականում իրականացնի անօրգանական միացությունների հիմանական դասերի ներկայացուցիչների (SO2, CaO, NaOH, HCl, NaCl) ջրային լուծույթների ազդեցության ուսումասիրություն հայտանյութերի (ֆենոլֆտալեինմեթիլնարնջագույն և լակմուսգույնի փոփոխության վրա:

7. Կիրառի անօրգանական միացությունների հիմնանական դասերի մասին ստացած գիտելիքները վարժությունների և խնդիրների լուծման համար։

Թեմա 8-4 Նյութաքանակ,մոլային զանգված (5 ժամ) 

Բովանդակային  պարտադիր  միջուկը

Նյութի քանակ՝մոլ,մոլային զանգված

Գործնական աշխատանքներ՝

Գործնական  աշխատանք`Մոլերի  հաշվարկը  ըստ  զանգվածի  և հակառակը:

Գործնական   աշխատանք`Հաշվարկներկներ ըստ քիմիական հավասարումների,խնդիրների լուծում:

Վերջնարդյունքներ`

1. Սահմանի նյութաքանակ հասկացությունը և նշի դրա չափման միավորը։

2. Պարզաբանի Ավոգադրոյի թիվ հասկացությունըկապ հաստատի նյութաքանակի հետներկայացնի և օգտագործի մաթեմատիկական արտահայտությունը խնդրիրներ ու վարժություներ լուծելիս:

3. Սահմանի մոլային զանգված հասկացությունը, կապ հաստատի մասնիկների թվի հետ, ներկայացնի և օգտագործի մաթեմատիկական արտահայտությունը խնդրիրներ ու վարժություներ լուծելիս:

Թեմա 8-5. Թթվածին՝ տարածվածությունը, ֆիզիկական, քիմիական հատկությունները, ստացումը, կիրառումը: Օքսիդավերականգնման  ռեակցիաներ: :(4 ժամ):

Բովանդակային  պարտադիր  միջուկը
Օդի բաղադրությունը:Թթվաինը բնության մեջ:Թթվածնի ամենակարևոր հատկությունների մասին(շնչառություն,այրում): Թթվածնիհայտնագործումը: Թթվածնի անձնագրի կազմումը: Թթվածնի ստացումը արդյունաբերությունում և լաբորատորիայում: Թթվածնիհատկությունները: Օքսիդներ, թթուներ, հիմքեր, աղեր: Օքսիդավերականգնման ռեակցիաներ: Թթվածնի և նրա միացությունների կիրառումը:

Լաբորատոր փորձեր

Լաբորատոր փորձ `օդի  բաղադրութան որոշումը` 

Լաբորատոր փորձեր՝ Թթվածնի ստացումը լաբորատորիայում` կալիումի պերմանգանատի  ջերմային  քայքայումից, ջրածնի պերօքսիդի կատալիտիկ քայքայումից, ջրից` էլեկտրոլիզի: Թթվածնի ֆիզիկական հատկությունների ուսումնասիրում: Կաբորատոր փորձեր՝`Թթվածնի քիմիական հատկությունները`մագնեզիումի,ածխածնի այրումը: 

Վերջնարդյունքներ` 

1.Հասկանա թթվածնի կարևորագույն հատկությունները: 

2.Գործնականում իրականացնի թթվածնի սըացումը 

3.Հասկանա թթվածնի ֆիզիկական, քիմիական և կենսաբանական հատկությունները և կիրառումը:Կարողանա բացատրել՝այրում,օքսիդացում,ժանգոտում հասկացողությունները 

4. Կարողանա կազմել ռեակցիաների հավասարումներ և կատարել պարզագույն հաշվարկներ:

5.Կարողանա պատրաստել պրեզենտացիա և ներկայացնի: 

Թեմա 8-6.Ջրածին: Թթուներ: Աղեր :(4 ժամ): Ջրածինը բնության մեջ: Ջրածնի անձնագրի ստեղծումը: Ջրածնի իզոտոպները,ծանր ջուր: Ջրածնի ստացումը,հայտնագործումը: Ջրածնի հատկությունները: Ջրածինը և տիեզերքը: Ջրածնի կիրառումը մետաղների արտադրության մեջ, պայթուցիկ նյութերիստացման համար: Ջրածինը թթուների բաղադրիչ մասը: Բնական և անօրգանական թթուների հատկությունները: Թթուներիքիմիական հատկությունները: Թթվային անձրևներ: Աղեր, աղերը կենցաղում: Միներալներ,կիսա և թանգարժեք քարեր:

Լաբորատոր փորձեր Լաբորատոր  փորձեր` Ջրածնի ստացման եղանակները լաբորատորիայում .ակտիվ մետաղների և թթուներիփոխազդեցությունից,ալկալիական մետաղների և ջրի փոխազդեցությունից,  ջրի էլեկտրոլիզի միջոցով:

Լաբորատոր փորձ՝ Ջրածինը որպես վերականգնիչ: Պղնձի վերականգնումը պղնձի օքսիդից ջրածնի միջոցով: Գործնական աշխատանք` Թթուների քիմիական հատկությունները (հայտանյութերի, հիմքերի, աղերի հետ,անլուծելի հիմքերի քայքայումը):

Վերջնարդյունքներ`

1.Հասկանա,որ  ջրածինը համար մեկ տարրն է տիեզերքում և նրա նշանակությունը:  2.Գործնականում իրականացնի ջրածնի սըացումը և ուսումնասիրի նրա ֆիզիկական և քիմիական հատկությունները և կիրառումը։

3.Կարողանա պատրաստել պրեզենտացիա և  ներկայացնի:

4. Կարողանա կազմել ռեակցիաների հավասարումներ և կատարել պարզագույն հաշվարկներ 

Թեմա 8-7.Ջուր: Լուծույթներ:(4ժամ) :

Ջուր. Ջրի տարածվածությունը, քիմիական հատկությունները: Ջուրը որպես լուծիչ: Լուծույթներ: Նյութերի  լուծելիությունը;լուծույթների  բաղադրությունը և դրա արտահայտման  ձևերը:Լուծելի և անլուծելի հիմքեր:Հիմքերը քիմիական հատկությունները:

Լաբորատոր փորձեր` Ջրի քիմիական հատկությունները:

Գործնական աշխատանք `Հիմքերի  քիմիական հատկությունները (հայտանյութերի, հիմքերի, աղերի հետ,անլուծելի հիմքերի քայքայումը)

Գործնական աշխատանք`Տարբեր զանգվածային բաժիններով լուծույթների պատրաստում,կոնցենտրացիայի հաշվարկում:Ֆիզիոլոգիական լուծույթի պատրասդտում:

Լաբորատոր փորձեր՝ Տարբեր գազերի հարաբերական խտության որոշումը,փուչիկների մեջ տարբեր գազերի լցումը և բաց թողումը, Ավոգադրոյի օրենքով գազային նյութերի համար հաշվարկային խնդիրների լուծում:

Վերջնարդյունքներ`1. Սահմանի լուծելիություն հասկացությունը։ Ներկայացնի լուծելիության մաթեմատիկական արտահայտությունը և չափման միավորը։ 

2.  Ներկայացնի և բացատրի նյութերի լուծելիության կախվածությունը ջերմաստիճանից, ճնշումից և նյութի բնույթից:

 3.  Սահմանի լուծույթ հասկացությունը և թվարկի դրա տեսակները (հագեցած և չհագեցած)։ 

4.  Սահմանի լուծված նյութի զանգվածային բաժին և մոլային կոնցենտրացիա հասկացությունները և ներկայացնի դրանց մաթեմատիկական արտահայտությունները: 

5.  Կիրառի լուծույթների մասին ստացած գիտելիքները վարժությունների և խնդիրների լուծման համար (ներառյալ լուծույթի խտություն հասկացությունը)։  

6. Գործնականում իրականացնի հագեցած և չհագեցած լուծույթների պատրաստում։ 

7.  Գործնականում իրականացնի ստանդարտ մոլային կոնցենտրացիաներով լուծույթների պատրաստում